Youth
Armenia
News
 
Меню сайта

газета армян России -Еркрамас-
Наш опрос
Оцените мой сайт
1. Отлично
2. Хорошо
3. Неплохо
4. Плохо
5. Ужасно
Всего ответов: 1934

Статистика
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » Видео » Yan-NewsTV

5-ый день "Платим 100 драмов" присоеденяются полицейские

00:02:15
Просмотры: 1 Добавил: youtharmenia youtharmenia 
Описание материала:

Արդեն հինգերորդ օրն է, ինչ Երեւանի փողոցներում ընթանում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան: Այսօր` հուլիսի 25-ին, առավոտյան 11.00-ից երիտասարդները հիմնականում հավաքվել են կենտրոնական փողոցների կանգառներում, կանգնել են «Վճարել 100 դրամ» պաստառներով եւ բարձրախոսներով կոչ են անում չվճարել 150 դրամ կամ 150 դրամ վճարելու դեպքում պահանջել ՀԴՄ կտրոն:

Օպերայի տարածքում` դեպի Բաղրամյան պողոտա տանող կանգառն այսօր առավոտյան մարդաշատ էր, երիտասարդների նախաձեռնած ակցիան, ինչպես նկատեց անցորդներից մեկը, տոնի է վերածվում: Մարդիկ ոգեւորված են` տեսնելով փողոցներում պայքարի դուրս եկած երիտասարդների, լսելով նրանց «100 դրամ վճարելու» մասին կոչերը: Թերեւս դրանով է պայմանավորված, որ ակցիայի ընթացքում ակտիվիստներին միանում են անցորդներ, այլ քաղաքացիներ:

Ակտիվիստները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ մի քանի երթուղիներ այսօր գործադուլ են արել, օրինակ` 57, 62 համարի երթուղիները եւ իրենց պայքարը արդյունք է տալիս: Երիտասարդների ակցիան մեծամասամբ լավ արձագանք է գտնում նույնիսկ երթուղայինների վարորդների շրջանում: Նրանք մտնում են ավոտբուսների, միկրովտոբուսների մեջ, ողջունում վարորդներին, կոչ անում վճարել 100 դրամ, իսկ վարորդն էլ ասում, թե այս ամեն անում են նաեւ իր եւ իր ընտանիքի համար: «Դուրս եկեք գործադուլի, մի վճարեք 150 դրամ»,- գոռում են Բաղրամյան պողոռյաի կանգառում կանգնած ակտիվիստները: Այս կանգառում շատ են նաեւ «Free car»-երը, որոնց ղեկին ամենեւին էլ հայտնի մարդիկ չեն, պատահական անցնողներ են, տաքսիների վարորդներ: Նրանք խուսափում են զրուցել լրագրողների հետ, երեւալ տեսախցիկների առաջ, բայց ամեն անգամ անցնելիս կանգնում են եւ հարցնում` «Կոմիտաս, Դավիթաշեն» գնացող կա: «Free car»-ի վարորդներից մեկը, պարզվեց, ոստիկանության աշխատակից է, այդ իսկ պատճառով էլ խնդրեց իրեն չնկարել` ասելով, որ գնում է Կոմիտաս, ովքեր ցանկանում են, թող գան:

Длительность материала: 00:02:15
Автор: NewsamChannel

Форма входа
E-mail:
Пароль:

Поиск

Лента Новостей
BBC : Селфи на Генассамблее ООН: дочь Алиева фотографировалась во время речи отца
Александр Лапшин: Как азербайджанские следователи ведут допросы, или про умирающую бакинскую интеллигенцию
Эксперт: Азербайджан влез в очередной криминальный скандал благодаря чешским установкам Dana
Александр Лапшин: Лагерь смерти в центре Минска. Часть первая - «руссиш швайне»
Александр Лапшин: Какие страны оказали Азербайджану помощь в следствии по моему делу?
Лапшин: Израиль, сам являющийся государством «оккупирующим», вряд ли может себе позволить двойную мораль
Рейтинг@Mail.ru
Copyright Adamyan © 2017 Хостинг от uCoz