Youth
Armenia
News
 
Меню сайта

газета армян России -Еркрамас-
Наш опрос
Оцените мой сайт
1. Отлично
2. Хорошо
3. Неплохо
4. Плохо
5. Ужасно
Всего ответов: 1934

Статистика
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » Видео » Yan-NewsTV

Kargin haykon @nddem 150drami

00:02:44
Просмотры: 2 Добавил: youtharmenia youtharmenia 
Описание материала:

Ինչպես արդեն տեղեկացրել էին Կարգին Հայկոն՝ դերասան Հայկ Մարությանը, այսօր իր մեքենայով յուրահատուկ ակցիա էր կազմակերպել: Նա իր մեքենայով շրջել է Մաշտոցի պողոտայից Կոմիտաս պողոտա և հակառակ ուղղությամբ՝ անվճար տեղափոխելով մարդկանց և կոչ անելով վերջին թանկացումներից հետո հասարակական տրանսպորտին վճարել ոչ թե150, այլ նախկինի պես 100 դրամ: Նրա կինը, երեխաները և մի շարք քաղաքացիներ ևս միացել են ակցիային: Նրանք կոնֆետներ են բաժանել կանգառում տրանսպորտի սպասող քաղաքացիներին, ինչպես նաև երթուղայինի վարորդներին և ուղևորներին՝ կոչ անելով լինել միասնական և չվճարել 150 դրան: Ակցիայի մանրամասները տեսանյութում:



Նշենք նաև, որ այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում էր «free car»՝ ազատ մեքենա աշխարհում մեծ տարածում ունեցող ակցիան, որը իր էությամբ շատ նման է Հայկ Մարությանի կազմակերպած ակցիային: Ներկայացնում ենք «free car»՝ ազատ մեքենա ակցիայի մանրամասները. որը իր էջում հրապարակել է Լենա Նազարյանը.

Ընկերներ ջան, դեռևս երթուղայինի թանկացումից առաջ, ես տաքսի վերցնելու դեպքում անպայման կանգառում կանգնած մարդկանց ասում էի ուղղությունս, որ հետս գան, եթե ուզեն, հատկապես եթե մութ է, անձրև է կամ էլ եթե ցերեկ է ու արևոտ: smile Մի տեսակ անհարմար էի զգում մենակ խոզի պես զբաղեցնել մի մեքենա, երբ մարդիկ կանգառում երկար սպասում են ու հետո էլ խցկվում երթուղային մեքենա:

Ես հասկանում եմ, որ սա մեզ մոտ սովորական բան չի, մարդիկ միանգամից չեն հասկանում, մտածում են ուզում եմ կիսել վճարը կամ ինչ որ է բան է պետք իրենցից: Բայց ես անում եմ միշտ ու շատ հաճելի է օգտակար լինել մարդկանց մանրուքներում: Եթե մեքենա ունենայի հաստատ գործից հետո ապակուս վրա կգրեի ԿՈՄԻՏԱՍ / ԱՆՎՃԱՐ / ՉԵՄ ԾԽՈՒՄ/ ու կմոտենայի կանգառին ու կվերցնեի մարդկանց:

Հիմա, առավել ևս, երբ տրանսպորտը թանկացել է ու դուք դեմ եք դրան, եթե վերցնում եք տաքսի կամ ունեք ձեր անձնական մեքենան, կանգառից տարեք մարդկանց, մեկ-մեկ գոնե:

1.Նախ դուք օգնելով անծանոթ մարդկանց ստեղծում եք սոլիդարության անտեսանելի կապեր հասարակության մեջ: Մարդկանց մոտ առաջանում է փոխօգնության մղում, վաղը ինքը մեկ ուրիշին հերթը կզիջի կամ կտա իր տեղը, որովհետև իր հանդեպ մեկ ուրիշը հասարակության մեջ շատ բարյացակամ է եղել ու ինքը սոլիդար ա:

2. Դուք կքչացնեք կեղտոտ, անսարք, ծխած ու խցկված երթուղայիններում ուղևորների թիվը ու դա կանդռադառնա գծատերերի (դատարկախոս գալուստիկ սահակյան, տարոն & աներձակ և այլն) բյուջեի վրա:

3. Դուք կտնտեսեք ձեր հարազատի գումարը, քանի որ նման մշակույթի տարածման դեպքում, մեկ ուրիշը կօգնի ձեր ընկերոջը կամ բարեկամին:

4. Քիչ արտանետումներ կլինեն, մաքուր օդ կշնեչենք:

Արեք, ստեղծեք փոխօգնության ու սոլիդարության մշակույթ: smile

Длительность материала: 00:02:44
Автор: ilurashkharhi

Форма входа
E-mail:
Пароль:

Поиск

Лента Новостей
BBC : Селфи на Генассамблее ООН: дочь Алиева фотографировалась во время речи отца
Александр Лапшин: Как азербайджанские следователи ведут допросы, или про умирающую бакинскую интеллигенцию
Эксперт: Азербайджан влез в очередной криминальный скандал благодаря чешским установкам Dana
Александр Лапшин: Лагерь смерти в центре Минска. Часть первая - «руссиш швайне»
Александр Лапшин: Какие страны оказали Азербайджану помощь в следствии по моему делу?
Лапшин: Израиль, сам являющийся государством «оккупирующим», вряд ли может себе позволить двойную мораль
Рейтинг@Mail.ru
Copyright Adamyan © 2017 Хостинг от uCoz