Youth
Armenia
News
 
Меню сайта

газета армян России -Еркрамас-
Наш опрос
Оцените мой сайт
1. Отлично
2. Хорошо
3. Неплохо
4. Плохо
5. Ужасно
Всего ответов: 1934

Статистика
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » Видео » Yan-NewsTV

О Сурике Хачатряне

00:26:39
Просмотры: 1 Добавил: youtharmenia youtharmenia 
Описание материала:

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Aravot.am-ին նոր տեղեկություններ պատմեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կյանքից: Նրա խոսքով, Սյունիքի նախկին մարզպետ, Գորիսի պետական համալասարանի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ, նույն կուսակցության Սյունիքի տարածքային կառույցի ղեկավար, ԵԿՄ վարչության անդամ, նույն միության Սյունիքի տարածքային կազմակերպության ղեկավար, Սյունիք բարեգործական հիմնադրամի նախագահ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համախանագահ, «Հայոց մարտիկներ» հ/կ նախագահ, Սյունիք, Գորիս հայրենակցական միությունների նախագահ Սուրիկ Խաչատրյանը 90-ականներին գործում էր իր բանդայով. բանդան արդեն 23 տարվա պատմություն ունի: «1990 թվականի գարնանը Սուրիկ Խաչատրյանը, որ նախկինում 4 հանցագործությունների համար դատապարտվել ու ազատազրկվել էր ու իր պատիժը կրել Հայաստանի գրեթե բոլոր բանտերում, նաեւ Ադրբեջանի`այն ժամանակ Շուշիի, Բաքվի բանտում, ներկայանում է Գորիս ու սկսում է ուղղորդել այդ ժամանակվա Գորիսի ինքնապաշտպանական խորհրդի նախագահին եւ խորհրդի անդամներին… Այդ ընթացքում փոխանակ Գորիսի սահմանի պաշտպանունակությունն ամրապնդվեր, ճիշտ հակառակն է տեղի ունենում եւ գրեթե բոլոր սահամանմերձ գյուղերի, նաեւ շրջկենտրոն Գորիսի ավանգարդ տնտեսության, անգամ Շինուհայրի տնտեսության երկու տասնյակից ավելի անասնապահներ եւ հայրենիքի պաշտպաններ են զոհվում, եւ մոտ 5000 անասուն է հափշտակվում … 1990 թվականի հոկտեմբերի կեսերին նման մի բան տեղի ունեցավ Խնածախ գյուղում, գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գիշերը սպանվեցին գյուղի լավագույն պաշտպաններից Յուրան եւ անասնապահ Վաղարշակը, հափշտակվել էին 1400 անասուն: Երբ ես եւ ընկերներիս հետ գիշերը դեպքի վայր ներկայացանք, տեսանք, որ դժվար թե թուրքը այդպես մոտենար ու կատարեր այդ ոճրագործությունը: Մեր խորին համոզմամբ, այդ ոճրագործությունների մեծ մասը կատարվել է Հայաստանում՝ վայ հայերի կողմից: Հոկտեմբերի 15-ին Վազգեն Սարգսյանը պատգամավոր Սմբատ Հակոբյանի հետ ժամանեց Գորիս եւ ազատամարտիկների խորհրդակցություն հրավիրվեց: Այդ ժամանակ պաշտոնական վաշտերն էին ստեղծվում: Ես այդ հավաքի ժամանակ հարցրի`արդյո՞ք նորաստեղծ վաշտի հրամանատարական կազմում պետք է տեղ գրավեն քրեական անցյալ ունեցող անձինք, Վազգենը Սարգսյանը պատասխանեց` ոչ, բայց որոշ անձինք, որոնք նախկինում դատապարտվել են նաեւ կարող են մասնակցել իբրեւ շարքայիններ հայրենիքի պաշտպանությանը: Հետո հարցրի՝ կլինի՞ Գորիսի բնակչությունը առաջադրի վաշտի հրամանատարի թեկնածուներին, Վազգեն Սարգսյանը տվեց իր համաձայնությունը: 2 օրվա ընթացքում Գորիսի սահմանամերձ բոլոր գյուղերում ես եւ ընկերներս նախաձեռնեցինք բնակիչների ընդհանուր ժողովներ, որոնք միաձայն առաջարկեցին վաշտի հրամանատար նշանակել ազատամարտի նվիրյալ, ՀՅԴ-ական, Գորիսի մարտական ջոկատի հրամանատար Սոս (Լեռմենտ) Սարգսյանին: Դրանից հետո, երբ պատրաստվում էին դիրքեր մեկնելու ինձ ու Սոսին՝ Սուրիկ Խաչատրյանը խաբեությամբ, բռնության գործադրմամբ տանում են իրենց մասնավոր բանտ Գորիսում եւ այնտեղ մեզ պահում են երեսուն ժամ ու մի քանի ժամ խոշտանգում: Սոսի փառահեղ մորուքից ոչինչ չի մնացել, ճանկերով պոկել էին նրա մորուքը: հետո մեզ ստիպում էին գրել, թե որտեղից մեզ զենքը, ստիպում էին գրել, որ ՀՅԴ-ից ենք վերցրել զենքը եւ այլն… Ես կոնկրետ գրել եմ`«Իմ զենքով ընկերներիս հետ ծառայել եմ ու շարունակելու եմ ծառայել հայության ազատագրմանը: Դրանից հետո մեզ ուզում էին կախել Գորիսի հրապարակում`տարածելով սուտ տեղեկություններ, թե իբրեւ ես ու ընկերս զենք ենք վաճառել թուրքերին: Հակառակ իրենց սպասումների՝ Գորիսի ժողովուրդը, հատկապես Խնածախի, Վանատուր գյուղերի բնակիչները ոտքի կանգնեցին, որտեղ ավելի շատ էինք մասնակցել ինքապաշտպանությանը: Խնածախի այդ ցասումը առաջնորդում էր ՀՅԴ–ական, Գորիսի կոմիտեի նախագահ, 29 ամյա բնակիչ, երեք տարեկան մինուճար աղջկա հայր Արմեն Ալեքսանյանը… Երեք չորս օր հետո Սուրիկ Խաչատրյանը իր բանդայի մի քանի անդամներով առեւանգում է Արմեն Ալեքսանյանին ու կնոջը, տանում է մի տեղ, կապում եւ ստորացուցիչ վերաբերմունք ցուցաբերում, նույնիսկ սպառնում, որ կնոջը կբռնաբարեն իր աչքերի առջեւ: Նրանից պահանջում են դադարեցնել պայքարը դուրս գալ ՀՅԴ-ից: Մի կերպ ազատվելով նրանցից, Արմենը շարունակում է իր պայքարը: Երեք ամիս հետո գյուղի ամբողջ ժողովրդի քվեարկության արդյունքում ընտրվում է գյուղի նախագահ, քիչ հետո, երբ գնում են տուն հարազատներով նշելու, տուն է մտնում գյուղի թմրամոլ, Վահան անունով մի երիտասարդ եւ ավտոմատի կրակահերթով ոչնչացնում է մասնակիցներից շատերին: Սպանվում են Արմեն Ալեքսանյանը, քույրը, կինը, մայրը, աները, երեք հարազատներ, իսկ 7 հոգի ծանր վնասվածքներ են ստանում: Վահանը ոճրագործությունից հետո փախչում է իր տուն, զգեստափոխվում եւ դուրս է գալիս, որ սպասող մեքենան նստի հեռանա, բայց տան մոտ գնդակահարվում է այդ ոճրագործություն կատարողը… Հետաքննություն կազմակերպվեց, բայց կարճ ժամանակ հետո ձեւակերպեցին, որ հանցակազմի բացակայության պատճառով կարճվում է այդ քրեական գործը»,- պատմեց գորիսի նախկին քաղաքապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/25/258745/

© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Длительность материала: 00:26:39
Автор: Aravot Daily

Форма входа
E-mail:
Пароль:

Поиск

Лента Новостей
Армения превратится для России в новую Украину? + бред Сергея Маркова
​​​​​​​ROSBALT : Лукашенко констатировал ухудшение отношений Белоруссии и России
Ростуризм: отдыхать в Турции опасно для здоровья
Иран увеличил расходы на создание ракет в ответ на санкции США
Глава ЦРУ заверил, что «ничего угрожающего» в противостоянии Вашингтона и Пхеньяна нет
Генрих Мхитарян - лучший футболист матча с «Вест Хэмом»
Рейтинг@Mail.ru
Copyright Adamyan © 2017 Хостинг от uCoz