Youth
Armenia
News
 
Меню сайта

газета армян России -Еркрамас-
Наш опрос
Оцените мой сайт
1. Отлично
2. Хорошо
3. Неплохо
4. Плохо
5. Ужасно
Всего ответов: 1934

Календарь
«  Январь 2015  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Статистика
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » 2015 » Январь » 19 » Իրականում Վ. Պերմյակովին ոչ թե սահմանապահներն են բռնել, այլ ՀՀ իրավապահները եւ ոչ թե գիշերը, այլ կեսօրից հետո. վարկած
13:49
Իրականում Վ. Պերմյակովին ոչ թե սահմանապահներն են բռնել, այլ ՀՀ իրավապահները եւ ոչ թե գիշերը, այլ կեսօրից հետո. վարկած
Երեկվանից ՀՀ ուժային տարբեր պաշտոնյաներ հավաստիացնում ու հայտարարում էին, որ Գյումրիում կազմակերպած սպանդի հեղինակի նկատմամբ նախաքննություն իրականացնելու են հայ իրավապահները: Սա այնքան ժամանակ, մինչեւ Մոսկվան որոշեց ՀՀ իրավապահներին ծանոթացնել իր սահմանադրության հետ: Եվ ՀՀ դատախազությունն էլ պաշտոնական հայտարարություն տարածեց, որ Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության ներքո եւ նրան ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում:
Այսքանից հետո հարցը չքաղաքականացնելու եւ ազգային կողմնորոշում չտալու հորդորները ի չիք են դառնում եւ գնալով ավելի է հավաստի դառնում Գյումրիում տարածված այն վարկածը, որ Վալերի Պերմյակովին իրականում ոչ թե ՌԴ ռազմաբազայի զինծառայողներն են բռնել, այլ ՀՀ իրավապահները եւ ոչ թե կեսգիշերին, այլ երեկ ցերեկը՝ կեսօրից հետո՝ ժամը 16:30-18:00-ի միջակայքում:
Եթե վերանայենք երեկվա ժամանակագրությունը, ապա երեկ առնվազն երկու անգամ Գյումրիում լուրեր տարածվեցին, որ փնտրվող անձին գտել են: Դա ավելի վաղ էր, քան կեսգիշերին մոտ հայտարարված տեղեկությունը, որ սահմանապահները Բայանդուր գյուղի մոտակայքում ձերբակալել են անձին: Սակայն նախ հերթով՝ ըստ ժամանակացույցի.
1. Երբ դեպքի գլխավոր գործող անձը զինված լքել է զորամասը, դա եղել է գիշերը ժամը չորսին: Շիրակի մարզպետի հավաստիացումներով՝ զորամասից իրավապահներին տեղյակ են պահել նրա անհետանալու մասին: Բայց թե երբ են տեղյակ պահել, երբվանից են ՀՀ իրավապահները սկսել փնտրտուքը, պաշտոնապես չի հայտարարվում: Այնուամենայնիվ, Ավետիսյանների հարեւաններից մեկը առավոտյան ժամը 06:20-ի սահմաններում լսել է «գմփոց» ու երեխայի լացի ձայն եւ կարծել է, թե երկրաշարժ է, որից հետո ձայները դադարել են, եւ ինքը քնել է: Այսինքն կարելի է ենթադրել, որ առավոտյան ժամը 6:00-ից 6:30-ի սահմաններում են սպանվել ընտանիքի վեց անդամները: Փաստերը խոսուն են. ստացվում է՝ զինված զինծառայող է փախչում, զորամասից ոստիկանությանը տեղյակ են պահում, 6:00-6:30 տեղի է ունենում Մյասնիկյան 188 հասցեում սպանդ, ոստիկանությունը փնտրում է, թե ոչ, չեն հայտնում, հետո ՀՀ ոստիկանության տարածած պաշտոնական լրատվության համաձայն՝ միայն 12:30-ին, այն էլ շտապ օգնությունից է ոստիկանությունը տեղեկանում, որ Մյասնիկյան 188 տանը կան սպանված քաղաքացիներ, որից հետո մեկնում են դեպքի վայր:
2. Կեսօր: Երկու անգամ տեղեկություններ տարածվեցին, թե ոստիկանները մարդ են ձերբակալել: Ընդ որում, սկզբում տեղեկությունն այնպիսին էր, թե կան գործող անձինք եւ նրանցից մեկին ձերբակալել են, անգամ նշվում էր՝ Գյումրի-Երեւան ավտոճանապարհին: Կարճ ժամանակ անց այս տեղեկությունը հերքվեց:
3. Ժամը 16:30-ից հետո Գյումրիում հարաբերական անդորր սկսվեց: Չնայած խուճապային տրամադրություններին ու տարբեր ահազանգերին, ոստիկանական խմբերի աշխատանքների պասիվություն էր նկատվում: Շիրակի մարզային ոստիկանությունից լրատվամիջոցներին տեղյակ պահեցին, թե ՀՀ ոստիկանապետի տեղակալը հայտարարություն ունի անելու: Նույնիսկ մի պահ տպավորություն ստեղծվեց, թե փոխոստիկանապետը հայտարարելու է, որ իրավապահների կողմից հայտնաբերվել է գործող անձը:
4. ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանի հայտարարությունը: Փոխոստիկանապետը հայտարարեց՝ խուճապի չմատնվել, քանի որ հանցագործության գործիք հանդիսացող զենքը մնացել է դեպքի վայրում: Ուշադրություն. ՀՀ ոստիկանապետի տեղակալը հանգստության կոչ է անում երեկոյան ժամը 18-ին՝ հիմնավորում է նշում այն, որ զենքը դեպքի վայրում է: Սակայն այն, որ կասկածյալը զենքը թողել է դեպքի վայրում, այս մասին հայտնի էր սկսած այն պահից, երբ ոստիկանները մտել են Ավետիսյանների տուն:
ԳԱԼԱ-ն դեպքի վայրում է եղել ժամը 13-ի սահմաններում: Տանտիրուհու քույրը՝ տիկին Ռիտան, ով առաջինն է մտել տուն եւ հայտնաբերել քրոջ ընտանիքի անդամների դիակները գնդակահարված, մեզ հետ զրույցում եւ բարձրաձայն հայտարարում էր, որ զենք ու փամփուշտներ է տեսել տանը: Արդյոք սա նշանակում է, որ առնվազն հինգ ժամ էր պահանջվում ոստիկանությանը գտնելու հանցագործության գործիք հանդիսացող զենքը բնակարանում, կամ էլ ճշտելու համար, թե ուրիշ զենք կրո՞ւմ է անձը, թե՞ ոչ: Ուրեմն հարց է առաջանում՝ ինչո՞ւ խուճապի չմատնվելու կոչ արեցին ժամը 18:00-ին:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալից հետո նմանատիպ հորդոր արեց Շիրակի մարզպետը: «Արդեն անհանգստանալու ոչինչ չկա, գտնվել է զենքը, որով հանցագործը կատարել է հանցագործությունը, գտնվել է նաև զինամթերքը: Այսինքն՝ այն լարվածությունը, որը կար մինչև զինամթերք հայտնաբերելը, այլևս չկա: Հիմա սովորական քաղաքային կյանքով պետք է մենք շարունակենք ապրել»,- հայտարարեց մարզպետը: Շիրակի մարզպետի խոսքում հետաքրքիր նրբերանգ կա, նա ասում է՝ «արդեն անհանգստանալու կարիք չկա…», այն դեպքում, երբ դեռ չի հաղորդվում փախուստի դիմած անձի հայտնաբերման մասին եւ երբ, կրկնում եմ, զենքը ոստիկանները հայտնաբերել էին ամենաուշը ժամը 13-ի սահմաններում:
5. Նշենք, որ այս նույն ժամանակահատվածում նկատվում էր ոստիկանական ուժերի կուտակում ՀՀ մարզային ոստիկանության շենքի դիմաց: Կարելի է ենթադրել, որ արդեն օպերացիան ավարտված էր եւ մնում էր որոշել, թե ինչպես են փնտրվող անձին հանձնելու ռուսական կողմին:
6. Ամենայն հավանականությամբ, որոշեցին ընտրել պակաս խայտառակ սցենար. ոչ թե հայտարարում են, որ բռնել են, բայց պիտի հանձնեն, այլ որոշեցին, որ փնտրվող անձը երկրորդ անգամ պիտի բռնվի, այս անգամ սահմանապահների կողմից:
Եվ Պերմյակովը, չնայած հայտարարված հատուկ ռեժիմին եւ ուժայինների աննախադեպ գործողություններին Շիրակի մարզում, կարողացավ քաղաքացիական հագուստի մեջ ծպտված ոտքով Արփաչայի ափերով (որպեսզի բայանդուրցիներն էլ չնկատեն) հասնել մինչեւ սահման ու բռնվել սահմանապահների կողմից:
7. Այսքանից հետո մնում էր միայն հայտարարեին, որ հրաժարվում են ՌԴ քաղաքացուն հանձնել ՀՀ իրավապահներին: Դա էլ արեց ՀՀ դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Հակառակ պարագայում, եթե ապացուցվի, որ այս ենթադրությունները սխալ են եւ իսկապես տեղի է ունեցել այն, ինչ ներկայացվեց, ապա այսքանից հետո մնում է, որ հրաժարական ներկայացնեն ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության եւ ուժային մյուս ստորաբաժանումների ղեկավարները, ովքեր պակաս պրոֆեսիոնալ գործեցին, քան սահմանապահները: Ու բացի այդ, պատասխանատվություն են կրելու նաեւ հայտարարություններ անող «անտեղյակ» այն ուժայինները, ովքեր հայտարարում էին, թե գործը քննելու է ՀՀ քննչական կոմիտեն, եւ «վերազանցելով իրենց լիազորությունները»՝ մեզ խոստանում էին «հայտնաբերել եւ պատժել մեղավոր/ներ/ին օրենքի ամբողջ խստությամբ»:
Վերջում հիշատակենք համաձայնագիրը՝ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության իրավական հարցերով եւ փոխադարձ իրավական օգնության մասին, այն գործերով, որոնք կապված են ՀՀ-ում ռուսական ռազմական բազայի ներկայության հետ: http://www.mid.ru/bdomp/spd_md.nsf/0/5C6F65EA7472F276C3257DB900476325
Համաձայնագրի չորրորդ հոդվածը կարգավորում է հիշյալ խնդիրը, թե որ կողմն է զբաղվելու գործի քննությամբ: Չորրորդ հոդվածը զետեղում ենք առանց թարգմանության՝ Статья 4
По делам о преступлениях и иных правонарушениях, совершенных на территории Республики Армения лицами, входящими в состав российской военной базы, и членами семей этих лиц, применяется законодательство Республики Армения, действуют ее компетентные органы.



Самое читаемое
Категория: Мнение | Просмотров: 1750 | Теги: Իրականում Վ. Պերմյակովին ոչ թե սահմ, այլ ՀՀ իրավապահները եւ ոչ թե գիշերը, այլ կեսօրից հետո. վարկած
Форма входа
E-mail:
Пароль:

Поиск

Лента Новостей
BBC : Селфи на Генассамблее ООН: дочь Алиева фотографировалась во время речи отца
Александр Лапшин: Как азербайджанские следователи ведут допросы, или про умирающую бакинскую интеллигенцию
Эксперт: Азербайджан влез в очередной криминальный скандал благодаря чешским установкам Dana
Александр Лапшин: Лагерь смерти в центре Минска. Часть первая - «руссиш швайне»
Александр Лапшин: Какие страны оказали Азербайджану помощь в следствии по моему делу?
Лапшин: Израиль, сам являющийся государством «оккупирующим», вряд ли может себе позволить двойную мораль
Рейтинг@Mail.ru
Copyright Adamyan © 2017 Хостинг от uCoz