Youth
Armenia
News
 
Меню сайта

газета армян России -Еркрамас-
Наш опрос
Оцените мой сайт
1. Отлично
2. Хорошо
3. Неплохо
4. Плохо
5. Ужасно
Всего ответов: 1934

Календарь
«  Январь 2015  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Статистика
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » 2015 » Январь » 15 » Լարված վիճակ Ազատության հրապարակում
19:34
Լարված վիճակ Ազատության հրապարակում
 Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ բախումներ են սկսվել ոստիկանների եւ ինքնաբուխ կերպով հրապարակ եկած մարդկանց միջեւ:

Մարդիկ սոցիալական ցանցերով ինքնակազմակերպվել եւ Ազատության հրապարակ էին գնացել՝ աջակցելու Գյումրիում հավաքված ժողովրդին: Ոստիկանները՝ փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ, հարձակվել են հավաքվածների վրա: Նախնական տեղեկություններով, կան բերման ենթարկվածներ:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

Գյումրիում դատախազության մոտ ակցիայից հետո ցուցարարներն ուղեւորվել էին հյուպատոսարանի շենքի մոտ, որտեղ բախումներ էին եղել, ոստիկանները լուսածխային նռնակներ են կիրառել՝ բազմությանը ցրելու համար:




Самое читаемое
Категория: Новости Армении | Просмотров: 983 | Теги: Լարված վիճակ Ազատության հրապարակում
Форма входа
E-mail:
Пароль:

Поиск

Лента Новостей
Армения превратится для России в новую Украину? + бред Сергея Маркова
​​​​​​​ROSBALT : Лукашенко констатировал ухудшение отношений Белоруссии и России
Ростуризм: отдыхать в Турции опасно для здоровья
Иран увеличил расходы на создание ракет в ответ на санкции США
Глава ЦРУ заверил, что «ничего угрожающего» в противостоянии Вашингтона и Пхеньяна нет
Генрих Мхитарян - лучший футболист матча с «Вест Хэмом»
Рейтинг@Mail.ru
Copyright Adamyan © 2017 Хостинг от uCoz